Հացահատիկի գործարքը դադարեցվել է. Դմիտրի Պեսկով

Հացահատիկի գործարքի պայմանավորվածությունները դադարել են գործել, գործարքը դադարեցվել է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փաստացի սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարել են գործել: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք, Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, հետևաբար դրա գործողությունը դադարեցվել է», – պարզաբանել է Կրեմլի խոսնակը:

Նա ընդգծել է, որ հենց որ կատարվի պայմանավորվածությունների ռուսական մասը, Ռուսաստանը «անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը»։

Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿի ներկայացուցիչների կողմից, ներառում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանումը Սև ծովով: Դա փաթեթային գործարքի մի մասն էր: Երկրորդ մասը՝ ՌուսաստանՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է սննդամթերքի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և ծառայությունների մատակարարումների վերականգնումև ՏոլյատիՕդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնումը: