Հարցերդ լուծելու, փրկվելու համար պետք չէ միայն շաատ ուժեղ լինել, պետք է մի քիչ էլ խելք ու խառը հաշվարկներ ունենալ

Ինչքան թույլի, աղերսողի, խեղճի կարգավիճակով հանդես գաս այսպես կոչված միջազգային հանրության առաջ, էնքան քեզ չեն հարգի, ոչ մի բանի տեղ չեն դնի։ Դա փաստ է, աշխարհի օրենքն ու կարգը։

Եթե չես պահանջում, քո լավն ու վատը չգիտես, չես մեղադրում, շանտաժ չես անում, էլի հարցերդ մնալու են վերջին սյունակում։

Նույնիսկ ուժեղ գերտերություններն իրար հետ չպարզված հարցերը լուծում են նույն տրամաբանությամբ, եթե չեն կարողանում պայմանավորվել, բարեկամաբար իրար դեմքի նայելով, ժպտալով դիմում են ծայրահեղ քայլերի, իրենց ուզածին հասնելու համար։

Հարցերդ լուծելու, փրկվելու համար պետք չէ միայն շաատ ուժեղ լինել, պետք է մի քիչ էլ խելք ու խառը հաշվարկներ ունենալ, ինչն էս կառավարության մոտ իսպառ բացակայում է։

Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից