ԱՄՆ-ը ցանկացել է պատժել Զելենսկուն ՆԱՏՕ-ին քննադատելու համար. «Վաշինգտոն փոստ»

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկյան պատվիրակությունը ցանկացել է միջոցառման մասնակիցների հայտարարությունից հեռացնել Ուկրաինային դաշինք հրավիրելու մասին հիշատակումը՝ Վլադիմիր Զելենսկու քննադատության պատճառով, գրում է «Վաշինգտոն փոստ» թերթը։

«Այս շաբաթ Զելենսկու առճակատման թվիթը, որում նա մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի առաջնորդներին՝ կապված հակամարտությունից տուժած իր երկրի՝ դաշինք մտնելու դանդաղ տեմպերի հետ, այնքան է անհանգստացրել Սպիտակ տանը, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, որոնք մասնակցել են այդ գործընթացին, դիտարկել են Կիևի համար ՆԱՏՕ–ին միանալու «հրավերից» հրաժարվելու հնարավորությունը, ըստ այդ հարցին ծանոթ վեց մարդկանց», – ասվում է հոդվածում։

Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ Զելենսկին սոցիալական ցանցերում դժգոհություն հայտնեց միջոցառման մասնակիցների կոմյունիկեի նախագծի վերաբերյալ: