Թեհրանի հայոց թեմի առաջնորդին փոխանցեցի Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը․ Աննա Մկրտչյան

Թեհրանում պատիվ ունեցա հանդիպել Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը․

«Հնարավորություն ունեցա սրբազան հորը փոխանցել Սերժ Սարգսյանի գրասենյակի հրապարակած «Բանակցային առաջնագծում» գիրքը։

Հասցրեցինք զրուցել նաև Հայաստանի ու Արցախի ներկայի ու ճակատագրի մասին»,- գրել է նա։