Բաց նամակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին և մյուս իրավապահ համակարգերին. Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը բաց նամակով դիմել է

ՀՀ Անահիտ Մանասյանին․

«Հարգելի տիկին, 2023թ. հուլիսի 10-ին, Դուք հանդես եկաք իմ նկատմամբ տեղի ունեցած առերևույթ բռնության դրսևորմանը, ինչպես նաև հայտարարեցիք սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսելու մասին։

Ինչը շատ գովելի էր, բայց տեղեկացնում եմ Ձեզ, որ այս պահին ստեղծված է իրավիճակ, որը խանգարում է գործի քննման իմ լիարժեք մասնակցությանը։

  1. Մասնավորապես, կա հիմնավոր կասկած, որ տվյալ ոստիկանը եղել է ոչ սթափ վիճակում, և եթե այս պահին կասեցված չի իր աշխատանքային գործունեությունը, ավելին հնարավորություն ունի զենք կրելու, արդյո՞ք սա ռեալ սպառնալիք չի կարող հանդիսանալ իմ կյանքի և առողջության համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չի, որ օգտագործելով իր պաշտենական դիրքը, իմ առողջությանը վնաս է հասցրել։
  2. Առկա են տեղեկություններ, որ վերջին դեպքից անմիջապես հետո, նրա գործընկերները առանց դատախազի, կամ քննիչի համապատասխան որոշման առկայության եղել են դեպքի վայրում, տեսախցիկների զննում անցկացրել, խոսել վկաների հետ, այս ամենը հիմնավոր կասկած է տալիս առ այն, որ վտանգված է արդար, անկողմնակալ, հավասար իրավունքներով քննություն անցկացնելը։

Հետևաբար կարծում եմ այս իրավիճակում գործի քննությանը մասնակցելու իմ հանգամանքը ոչ միայն կարող է լինել ապարդյուն, նաև վտանգավոր», – գրված է նամակում։