Խաչատուր Սուքիասյանը` մեր ժամանակների «Մազութի Համո՞» (լուսանկար)

Ամենանախկիններից Խաչատուր Սուքիասյանը` նույն ինքը քայլիստ Գռզոն, ասյօր խոսում էր նախկինների և Արցախն ազատագրողների թալանից՝ տակից «վարկաբեկում» այն շարժումը, որի շնորհիվ իր նմանը Տեր-Պետրոսյանի օրոք այնքան իշխանություն ուներ որքան կցանկանար և ահռելի ունեցվածքի տեր դարձավ հենց այդ ժամանակ… Ի դեպ, Սուքիասյանը բացարձակ չանդրադարձավ այն փաստին, որ 1994-ից միչև 1998 թ-ը Տեր-Պետրոսյանն այդ «թալանչիների» հետ համերաշխ և ուրախ ապրում էին…

Թալանից է խոսում Գռզոն, որի «գրպանային» քաղաքապետը, ում հիմա, ըստ ասեկոսեների, դարձրել է նախագհ, Երևանի սրտում ահռելի երկհարկանի շենքը իրեն է վաճառում 5655 դոլարով, որը այդ ժամանակվա գներով էլ խայտառակ ցածր էր, շատ  հայտնի մեթոդներով սեփականաշնորհում է «Ռոսիա» կինոթատրոնը և դարձնում տոնավաճառ և ընդհանրապես` դառնում Սիլաչիի «տիրակալ»…

Քոչարյանի և Սարգսյանի օրոք գրեթե հանգիստ վայելելով նախկինում «կոպեկներով» ձեռք բերածը, Գռզոն 2018 թ-ին դարձավ Նիկոլի իշխանության և’ հովանավորը, և’ այդ իշխանությունը վայելողը, ով մոռանալով իր անցյալը հիմա խոսում է թալանից…

Հետաքրքիր է, Գռզոն իր սեփական առևտրի կենտրոնի բացմանը, նախ՝ ինչու՞ էր հրավիրել «թալանչի» Սերժին… Կամ հրավիրելուց ինչու՞ այդ նույն անձին չէր հարցնում թալանից…

Գռզոյի այս աստիճան ակտիվանալու համար մեղավոր են նախկինները, ովքեր նույնիսկ նրան ներեցին 2008 թ-ի դեպքերը և չբացահայտեցին Գռզոյի անցյալից շատ դրվագներ…

Նիկոլի Հայաստանում Գռզոն դարձել է մեր ժամանակների «Մազութի Համո» թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների և ուղիղ առևտրական հարաբերություններ հաստատելու կողմնակից՝ ենթադրաբար մտածելով մեծ օգուտներ ստանալու մասին…

Ի գիտություն գործարար Սուքիասյանի` թուրքերը զավթելով որևէ երկիր առաջինը հաշվեհարդար են տեսնում հենց իր նմանների հետ…

Գռզո’, որքան էլ դու դիմես մանիպուլյացիաների և կեղծիքների, միևնույն է դու լավ գիտես, որ կապիտուլյանտ և թուրքի դեմ ծնկած Նիկոլի իշխանության ներկայացուցիչն ես, որի «լոգոն» միշտ կրելու ես…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից