Ինչո՞ւ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ինչո՞ւ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ:
Պատասխանը շատ հստակ է, քանի որ գիտի` անպատժելիություն է:
Այն, ինչ մեկ օր առաջ Գյումրիում տեղի է ունեցել Karapet Poghosyan-ի հետ, գալիս է լրացնելու ոստիկանական բեսպրեդելի այն շարքը, որին անընդհատ ականատեսն ենք դառնում:
Հասարական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել` կարգի կոպիտ խախտում և բռնություն քաղաքացու նկատմամբ»։