Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ժամանակից շուտ է գնում. նոր դեսպան է նշանակվել
Իրաքի Էրբիլ քաղաքում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հրամանագրով՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել։
«Արտաքին հարցերով խորհրդական Օլիվյե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
Նորանշանակ դեսպանն իր լիազորությունների կատարմանը կանցնի հուլիսի 21-ից։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսից։
Ֆրանսիայի դեսպանները, սովորաբար, պաշտոնավարում են 3 տարի։ Անն Լույոյի պաշտոնավարման երրորդ տարին լրանալու էր 2024 թվականի օգոստոսին։ Սակայն նոր դեսպանը նշանակվում է Լույոյի պաշտոնավարման ավարտից մեկ տարի շուտ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սկանդալ էր հասունացել ՀՀ Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Անն Լույոյի անվան շուրջ, երբ ֆրանսահայ ռազմական և հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը դեսպանին մեղադրել էր Երևանում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ: Այդ մասին նա պատմել էր LIVEnews.am-ի եթերում։
Հարցազրույցի մանրամասները կարող եք դիտել՝ այստեղ: