Ուկրաինան և Թուրքիան ԱԹՍ-ների արտադրության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Հուշագիրը ստորագրվել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրի միջև:

Համագործակցության առանցքային ուղղություններից են ԱԹՍ-ների արտադրության կարողությունների զարգացումը, տարբեր տեսակի սարքերի արտադրության ավելացումը, տիեզերական տեխնոլոգիաները։