Պուտինը կայցելի Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը կդառնա Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների թեմաներից մեկը:

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այցի ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ։

«Շփումները հնարավոր են։ Ստույգ ամսաթիվ դեռ չկա»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ՌԴ նախագահի նման այցը։