Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, որի հետ քննարկել են ընթացիկ մարտահրավերների և համագործակցության մասին հարցեր։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: