Լեհաստանը սկսել է զինվորականների և տեխնիկայի տեղափոխումը Բելառուսի հետ սահման՝ «Վագներ» ՄՌԿ-ի պատճառով

Լեհաստանը որոշել է ուժեղացնել ռազմական ներկայությունը երկրի արևելքում՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին, հայտնում է Polsat news-ը՝ հղում անելով երկրի գլխավոր հրամանատարության մամուլի ծառայությանը:

«Մենք ամրապնդում ենք մեր ներկայությունը Արևելյան Լեհաստանում։ 12-րդ և 17-րդ մեքենայացված բրիգադներից հազարավոր զինվորներ և գրեթե 200 միավոր տեխնիկա կտեղափոխվեն Լեհաստանի արևելք», – ասվում է հաղորդագրության մեջ։

Զորքերը կուղևորվեն Պոդլյաշյե՝ Բելառուսի սահմանի մոտ գտնվող շրջան։ Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 8-ին։ Լեհ վարորդներին նախազգուշացրել են այդ օրը երկրի ճանապարհներով ռազմական շարասյուների տեղաշարժի մասին։