Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալ դեկտեմբերին

Վրաստանը հույս ունի դեկտեմբերին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Գրում է «Ինտերֆաքսը»:

«Վրաստանը կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր 12 հանձնարարականները՝ կարգավիճակ ստանալու համար: Այս դեպքում նույնիսկ մեկ պատճառ չկա, թե ինչու մեզ թեկնածուի կարգավիճակ չպետք է տրամադրեն: Այս ամենը փաստաթղթավորված է»,- ասել է Կոբախիձեն:

«Եթե մեզ մերժեն կարգավիճակի հարցում, դա վատ ազդանշան կլինի»,- ասել է Կոբախիձեն։