Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հուլիսի 5-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։