Ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարության հարցով ՀՀ-ն կդիմի ՄԻԵԴ

Ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի դատավարության հարցով Հայաստանը կդիմի ՄԻԵԴ, այդ մասին Հանրայինի «Հարցազրույցում» հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը․

«Դրանք ապօրինի դատավարություններ  են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել»,- նշել է Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարությունը, որոնք մեղադրվում են իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։