Սոբյանինը՝ Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակման մասին

Երեքշաբթի Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ է արվել, հարձակումները հետ են մղվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման հերթական փորձն է արվել։ Այս պահին հարձակումները հետ են մղվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, բոլոր հայտնաբերված անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են: Զոհեր և վիրավորներ չկան, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- գրել է Սոբյանինը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով Վնուկովո օդանավակայանից որոշ չվերթներ ժամանակավորապես դադարեցվել են: Առավոտյան ժամը 8.00-ից Վնուկովո օդանավակայանի տարածքում թռիչքների սահմանափակումները հանվում են»,- հավելել է Սոբյանինը։

Երեքշաբթի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ երկու անօդաչու թռչող սարք են խոցել Նոր Մոսկվայում՝ Վալուևո գյուղի մոտ, ևս մեկը՝ մերձմոսկովյան Կուբինկա շրջանում։ Ավելի ուշ Ռոսավիացիան եւ «Վնուկովո» օդանավակայանը հայտնել են այս օդանավակայանում օդանավերի ընդունման և բաց թողնման սահմանափակումների մասին: Մոսկվայի և Մոսկվայի տարածաշրջանի այլ օդանավակայաններ գործում են կանոնավոր կերպով: