Նիկոլը գնացող է, երկիրն է պետք պահել…

Նիկոլը գնացող է, երկիրն է պետք պահել…

Մոտ մեկ ամիս առաջ Երևանում տաքսի նստեցի, վարորդը ճանաչեց, շատ արագ մտրեմացանք, սկսեցինք զրուցել, դարդ ու ցավից խոսել։

Պարզվեց սպա է եղել, 44-օրյա պատերազմի մասնակից, լուրջ կռիվ տված, խաբված, հիասթափված, բանակից դուրս եկած…

Լիքը խոսեցինք, հուզվեցինք, ոգևորվեցինք, կրկին հուզվեցինք…

Վերջում ինձ խոստացավ, որ երբ սրանց լարենք կրկին ծառայության է մտնելու, հայրենիքն է ազատագրելու…

Երեկ, զանգահարեց, թե բա «աչքդ լույս, նիկոլը գնացող է, հայրենիքը պահել է պետք, կրկին ազատագրել, նորից անցնում եմ ծառայության, Հանուն Արցախի, Հանուն Հայաստանի»։

Չէի կարող չպատմել…

Տղերք, բանակից դուրս չգաք, տղերք, եթե դուրս էլ եք եկել, կրկին հետ դարձեք, դավաճանությունը պատժվելու է, սրանք վերանալու, հայրենիքը ազատագրել ու պահել է պետք։

 Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից