«Հայաքվե»-ին կարող են միանալ արդեն Մասիսում

«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն կարող են միանալ նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորի, Սյունիքի մարզկենտրոն Կապանի, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Մասիսում ստորագրահավաքն իրականացվում է Կենտրոնական հրապարակում տեղակայված Մասիսի քաղաքապետարանում։

Կապանում այն գտնվում է  Չարենց 2 հասցեում գտնվող Մշակույթի կենտրոնում։

Վանաձորում ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է այցելել Տիգրան Մեծի 22 հասցեում տեղակայված Վանաձորի քաղաքապետարան։

Հիշեցնենք, որ նախաձեռնության մարզային մեկնարկը տրվել էր գտնվող Գյումրի քաղաքի համայնքապետարանում։

«Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր կամ ID քարտ։ Ստորագրում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00։ Հիշեք, որ պարտավոր չեք ստորագրել ըստ գրանցման վայրի»,-նշում են նախաձեռնությունից։