Հայաքվեն այսօր ստորագրահավաք կանցկացնի Կապանում
«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Հայաքվեն արդեն Սյունիքի մարզում է։
13։00-ին բացվում է մեր գրասենյակը Կապանի Մշակույթի կենտրոնում, Չարենցի 2 հասցեով։
Այսօրվանից սկսած բոլոր սյունեցիներին հրավիրում ենք մասնակցել Հայաքվե նախաձեռնության ստորագրահավաքին։
Ստորագրահավաքին կարելի է միանալ աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00»։