Իրանը հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդման մասին

Իրանը հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդման մասին։ Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Ահմադրեզա Ռադանը՝ մեկնաբանելով Մոսկվա այցը, հաղորդում է Mehr-ը։

Ռադանը հայտնել է, որ այդ փաստաթղթի համաձայն՝ Իրանի ոստիկանությունը և Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերը կամրապնդեն երկկողմ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

Նա հավելել է, որ Իրանը նարկոթրաֆիքի դեմ պայքարում արժեքավոր փորձ է ձեռք բերել։