«Աննախադեպերը» փաստորեն դեռ շարունակվում են

Հայաստանի թոշակառուներին կտան հավելյալ 3000 դրամ ու դա կներկայացնեն որպես դարակազմիկ մի տիեզերական մեծ նվաճում:

Բայց երևի մեկը չկա ասի, բա էդ նույն թոշակառուն էդ երկու կոպեկով ինչ դեղ է առնելու կամ ինչ է ուտելու կամ ինչպես է իր կոմունալները վճարելու երբ ամենուրեք ու համատարած գներ են բարձրացել ու կյանքը ավելի է դժվարացել:

Իրականում եթե հաշվենք գների բարձրացումը այդ 3000 դրամը ոչ թե հավասարեցնում է նախկինում ունեցած զամբյուղի վիճակը, այլ դեռ մի բան էլ էլի պակաս է ստացվում մինչև գների բարձրացումները: Հետևաբար ոչ մի աննախադեպ բան էլ չկա կա միայն մի աննախադեպ բան, որ թոշակառուն պետք է իր գոյությունը պահի այդ կոպեկներով:

Հ.Գ․ Մտածեք ավելի լավ է այն մարդկանց մասին, որոնք ամերիկաներում լավ էլ տեղավորված ապրում են, բայց տարին մեկ գալիս ամբողջ թոշակը ստանում գնում են իրենց ամերիկաները, ծիրան ուտելու սեզոնը ու հայրենիք փափագելը էդպիսի բան է: 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից