Թուրքիան ներառվել է ոչ դրական փորձ ունեցող երկրների ցանկում

Ամերիկյան «Gallup Research» ընկերությունը հրապարակել է «աշխարհի ամենաքիչ դրական փորձ ունեցող երկրների 2022թ.» ցուցակը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Այստեղ տեղ են գտել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նեպալը, Սերբիան, Թունիսը, Եթովպիան, Յեմենը, Լիտվան, Սիերա Լեոնեն, Բալնգլադեշը, Լիբանանը։

Թուրքիան այս ցանկում ստացել է 45 ինդեքս և զբաղեցրել նախավերջին հորիզոնականը։ Աղբյուրը նշում է, որ նախորդ տարիներին էլ Թուրքիան նույն ինդեքսն ուներ։ Իսկ ահա ցանկը 34 միավորով եզրափակում է Աֆղանստանը՝ որպես ամենաքիչ դրական փորձ ունեցող երկիր։