Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք․ գյուղացիները մտահոգված են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

««Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք»‎․ ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։

Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։

Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։

Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։

Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»։