Քաղաքացիներն ինքնակամ ՊՆ ՌՈ են հանձնել մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում տարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում քաղաքացիները ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, սվին-դանակներ և այլն:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: