Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են, չորս երեխաների հայր

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ գիշերը կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանն Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից են։

«Երկուսն էլ կամավորականներ էին, աշխարհազորի կազմում էին ընդգրկվել՝ բնականաբար 44-օրյա պատերազմից հետո․․․ Եվ Գագիկը, և Արմոն բազմազավակ հայրեր էին՝ ամեն մեկը չորս զավակ ունի»,-«Փաստինֆո»ի հետ զրույցում ասել է Գիշիի համայնքապետ Սերոբ Աղաբեկյանը։

Արցախի պաշտպանության համար նահատակված Արմոն 1969թ․ ծնունդ էր, իսկ Գագիկը՝ 1987 թվականի․․․

Գագիկի չորս զավակներն էլ, ինչպես նշեց համայնքապետը, անչափահաս են։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան։