Հացահատիկի անվտանգության լաբորատոր հսկողության բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ՍԱՏՄ գործընկերների միջև

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Դաշնությունում է՝ ծանոթանալու Ռոսսելխոզնադզորի կարանտինային բուսասանիտարական հսկողության և հացահատիկի որակի ու անվտանգության հսկողության ապահովման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ թունաքիմիկատների կիրառման լաբորատոր հսկողության համակարգերին և այլն։

ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են Ռոսսելխոզնադզորի ենթակայության տարբեր կազմակերպություններ և լաբորատորիաներ, որտեղ գնահատվում է հացահատիկի և հացահատիկի վերամշակված արտադրանքի համապատասխանությունը ներմուծման պահանջներին: Ներկայացվել է ռուսական հացահատիկի արտահանման ողջ գործընթացը` հաշվի առնելով, որ Հայաստանը խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող պարենային հացահատիկի նկատմամբ։

Հայ մասնագետները կծանոթանան նաև ռուսական ФГИС «Аргус-Фито», ФГИС «Аргус-Лаборатория», ФГИС «Аргус-Обеззараживание», ФГИС «Сатурн», ինչպես նաև ФГИС «ВетИС» համակարգերի և Ռոսսելխոզնադզորի արհեստական ինտելեկտի մոդելների աշխատանքի արդյունքներին:

Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։