Արմեն Աշոտյանը միշտ փաստարկել է, որ իշխանության նման քաղաքականությունը ամուլ է և ի վերջո բերելու է պետականության կործանման

Համատարած կոռուպցիայի այսօրվա իրավիճակում մեղադրել Աշոտյանին ինչ-որ նմանատիպ բանում առնվազն զավեշտ է։

Իսկ միգուցե նրան ուղղակի պետք է լռեցնե՞լ։ Չէ՞ որ իշխանական այն գաղափարին, թե պետք է հարևաններին զիջենք ինչ ուզում են, գնանք բոլոր նրանց պայմաններին, որ իբր թե խաղաղություն հաստատենք, Աշոտյանը միշտ փաստարկել է, որ նման քաղաքականությունը ամուլ է և ի վերջո բերելու է պետականության կործանմանը։

Ինչևիցե, իշխանությունը հերթական անգամ ի ցույց է դնում իր ոչ հայանպաստ դիրքը, հաճոյանալու համար Ալիև Էրդողան տանդեմին։

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։

Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից