«Այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»․ Սպարապետի եղբայր՝ Արմեն Սարգսյան

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

««Այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»։ Սպարապետի եղբայր՝ Արմեն Սարգսյան

Նիկոլ, Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը քո իշխանության գալու ու հոկտեմբերի 27-ի հովանավորների միջև նույնական կապ էր տեսնում։ Նիկոլ, հոկտեմբերի 27-ի վարկածներից ես խոսում, փաստորեն։ Վարկած ես ուզո՞ւմ լսել, ասեմ։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ասել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպելու թիկունքում կանգնած են նրանք, ովքեր կազմակերպել են քո իշխանության գալու «հեղափոխություն»-ը։ Սա էլ հոկտեմբերի 27-ի նահատակ ու գլխավոր թիրախ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի հովանավորների հնարավոր կապի մասին»։