ԱՄՆ-ը դիմել է Կիևին՝ խնդրելով «չօգտագործել քաոսը» ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու համար. CNN

ԱՄՆ-ը Ռուսաստանում ապստամբության փորձի ժամանակ դիմել է Կիևին՝ խնդրելով «չօգտագործել քաոսը» Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, ասվում է CNNի նյութում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Վաշինգտոնում չեն ցանկացել տպավորություն ստեղծել, թե Արևմուտքն օգնում է «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին և սպառնում Ռուսաստանի ինքնիշխանությանը:

«Ուղերձն այսպիսին էր՝ մի ճոճեք նավակը, – ասել է CNN-ի զրուցակիցը։ – Դաշնակիցները նախազգուշացրել են ուկրաինացիներին իրավիճակի հրահրումից։ Օգտագործեք հնարավորությունները Ուկրաինայի տարածքում, բայց մի ներքաշվեք ներքին գործերի մեջ և հարվածներ մի հասցրեք Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին»։

Ամերիկյան ներկայացուցիչները ռուսական կողմի հետ կապ են հաստատել նաև ոչ պաշտոնական խողովակներով և Մոսկվային համոզել, որ Արևմուտքը կապ չունի տեղի ունեցողի հետ: