Բելառուսում ստեղծում են ճամբարներ «Վագներ» ՄՌԿ մարտիկների տեղակայման համար. «Верстка»

Բելառուսում ստեղծվում են ճամբարներ, որոնցում կտեղակայվեն «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները։ Այս մասին տեղեկացրել է «Верстка» պարբերականը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ ճամբարները ստեղծվում են Մոգիլյովի մարզում, Ուկրաինայի սահմանից 200 կիլոմետր հեռու, սակայն դրանք մի քանիսն են լինելու։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ճամբարը Օսիպովիչի քաղաքում կզբաղեցնի 24 հազար քառակուսի մետր և հաշվարկված կլինի ութ հազար մարտիկի համար։

Հաղորդագրությունում նշվել է, որ տեղեկությունը հաստատել է Մոգիլյովի մարզի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, ինչպես նաև «Վագներ» ՄՌԿ մասնակիցների հարազատները։