Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է միջազգային օրակարգը և հունիսի 24-ի իրադարձությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների հետ կապված, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի միջև։ Իրանի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների հետ կապված։
Քննարկվել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առկա պայմանավորվածությունների գործնական իրականացման շեշտադրմամբ… Պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի որոշ հարցերի, ներառյալ կայունության ապահովումն Անդրկովկասում և սիրիական կարգավորումը»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։