Եվրոպայում հոգնել են Ուկրաինայից և նրա համար չեն պայքարի Ռուսաստանի դեմ իրական պատերազմում. American Conservative

Եվրոպացիները հոգնել են Ուկրաինայի ֆինանսավորումից և չեն պայքարի նրա համար Ռուսաստանի դեմ իրական պատերազմի դեպքում, գրել է American Conservative-ի մեկնաբան Դուգ Բենդոուն:

Լրագրողը պատմել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Ամերիկա են եկել եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնք աջակցում են Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, և իրեն հաջողվել է շփվել նրանց հետ: Քննարկումների ժամանակ մեկնաբանը կարողացել է հաստատել իր փաստարկներն այն մասին, որ Եվրոպայում ոչ ոք պատրաստ չէ ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

«Չնայած Ուկրաինայի կրքոտ աջակցությանը, որի մասին խոսում էին իմ եվրոպացի զրուցակիցները, դրանք հիմնականում ազգային կառավարությունների և Եվրախորհրդարանի անդամներ էին, շատերը խոստովանեցին, որ իրենց երկրների բնակչությունը հոգնել է Կիևին նյութական օգնություն տրամադրելուց: Եվ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է», – ասել է նա: Այս կապակցությամբ միանգամայն բնական հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք այդ մարդիկ կպայքարեն, եթե ՆԱՏՕ-ն իրական պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ։ Ոչ ոք դրան դրական չի պատասխանել», – հայտարարել է Բենդոուն։