ՔՊ-ական «բեզպրեդելը» հատել է սահմանները. փաստաբանները ծեծվում են, հետապնդվում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Աննա Ծառուկյանն է։

Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918 թվականին` Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։ Այսինքն, Հայաստանի փաստաբանական ինստիտուտը 105 տարվա պատմություն ունի: Եվ պետք է արձանագրենք, որ անկախության 30 տարիներին հաջողվեց այն դարձնել մեր երկրի կայացած ինստիտուտներից մեկը:

Սակայն ինչի՞ մասին են փաստում այսօր փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնության դեպքերը` ծեծ, ձերբակալություն, անձնական խուզարկություն, քրեական հետապնդում: Սա աննախադեպ երևույթ է։

Ինչի՞ մասին է սա փաստում, ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի ներկայիս իշխանությունը` փոշիացնե՞լ երկրում կայացած ինստիտուտներից մեկը:

Գործը հասել է նրան, որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քայլերը կանխելու նպատակով փաստաբանական համայնքը մեկօրյա բողոքի ակցիա իրականացրեց` հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։