Բայրամովը մեկնել է ԱՄՆ․ կհանդիպի Միրզոյանի և Բլինքենի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ հանդիպում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Բացի այդ, Վաշինգտունում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը «խաղաղության երկկողմ համաձայնագրի և միջպետական ​​հարաբերությունների հաստատման» նախագծի շուրջ։