Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսով խոսել է Էրդողանի հետ, տեղեկացրել երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ։ Գրում է rbc.ru-ն: Թուրքիայի նախագահն աջակցել է Ռուսաստանի ղեկավարության գործողություններին։ Դրանից ավելի վաղ Պուտինը զրուցել էր Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահների հետ։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆը հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

Երկրի մի քանի մարզերում իշխանությունը հակաահաբեկչական գործոություններ է իրականացնում։