Կառավարությունը 2,9 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ տրամադրել Արցախի Հանրապետությանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է . «Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 2.9 մլրդ. դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»: