ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ՝ Ուկրաինա «լայնամասշտաբ ներխուժման» համար։ Այս մասին հայտնել են ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչները։ Համաձայնագիրը ողջունել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Պատժամիջոցների նոր փաթեթը «ևս մեկ հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային», հաղորդում է DW ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ միջոցառումների շրջանակներում ԵՄ երկրները Կրեմլին աջակցող ընկերությունների համար կխստացնեն արտահանման սահմանափակումները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր փաթեթի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է սահմանափակումներ մտցնել տարբեր երկրների տասնյակ ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։