Դուք Հայրենիքի զգացողություն չունեք… Անատոլի Զինևիչ

«…Դուք Հայրենիքի զգացողություն չունեք… Օջախ, տուն, հող՝ այո: Սակայն Հայրենիքն այլ բան է… Այ, եթե լենինականցի կամ երևանցի տղան դադարի կրկնել, թե եկել է պաշտպանելու Ղարաբաղը, ասես սա իր Հայրենիքը չէ, այնժամ միայն հնարավոր կլինի խոսել Հայրենիքի զգացողության մասին»,-այս խոսքերն Արցախի պաշտպանության բանակի շտաբի նախկին պետ, երջանկահիշատակ գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչն ասել է 1994-ի սեպտեմբերին տված իր հարցազրույցներից մեկում…

Այսօրվա պես հիշում եմ, թե այդ տողերը կարդալուց հետո, ինչպես փորձեցի նրան հակադարձել… Սակայն գեներալն, ինձ համոզելու փոխարեն, բավականին դիվանագիտորեն մնաց իր կարծիքին…

Այդ խոսակցությունից անցել է 29 տարի, իսկ ես դեռ շարունակում եմ մտածել, թե ով էր մեզնից ճիշտ…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից