Իրանը և Եգիպտոսը պայմանավորվել են հարաբերությունների վերականգնման կոմիտե ձևավորելու շուրջ
Իրանը և Եգիպտոսը նախնական համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունների վերականգնման կոմիտեի ձևավորման և անվտանգության ոլորտում կոորդինացման մասին, տեղեկացրել է Mehr-ը։
Նկատվող եգիպտա-իրանական լիցքաթափումը հնարավոր է դարձնում Կահիրեի և Թեհրանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը, ուրբաթ տեղեկացրել է սաուդյան Al Arabiya ցանցը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Մանրամասների մասին առայժմ չի տեղեկացվում։
Մինչ այդ իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ողջունել էին Թեհրանի և Կահիրեի միջև հարաբերությունների զարգացումը։