ՀՀ և Վրաստանի զբոսաշրջության կոմիտեները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հրավերով հունիսի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստանում են Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Թամար Կորիաուլին և միջազգային հարաբերությունների վարչության պետ Վախթանգ Կուրցխալիաան:

Կոմիտեի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում` հունիսի 16-ին, տեղի ունեցավ հայ-վրացական աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման հեռանկարների, խնդիրների ու մարտահրավերների, առաջիկա ծրագրերի քննարկումը: