Զելենսկին մերժել է Ռուսաստանի հետ բանակցությունները

Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն անհնարին են, քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում, ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների անցկացումը, քանի դեռ օկուպացիոն ուժերը գտնվում են Ուկրաինայում, կնշանակի միայն հակամարտությունը սառեցնելու փորձ», – նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զելենսկու խոսքով՝ Կիևին անհրաժեշտ է «իրական խաղաղություն» և ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից։

Ուկրաինան իրենն է համարում Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնի, Զապորոժիեի շրջանները և Ղրիմը։