Լուլուն ըստ էության մատնում է իշխանության կողմից մշակված և հաստատված «վալկիրիա» պլանի գոյությունը

Հանրության շրջանում առավելապես Լուլու մականունով հայտնի Լուսինե Բադալյանի՝ այսպես կոչված «վալկիրիա» օպերացիայի կանխատեսման մասին Ազգային Ժողովում ունեցած ելույթը ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրելը առնվազն տարակուսանք է առաջացնում:

Պատմությունից «Վալկիրիա» օպերացիան հայտնի է նաև Հուլիսի 20-ի դավադրություն անունով, որ կազմակերպել է գերմանական Դիմադրությունը Ադոլֆ Հիտլերին սպանելու և նացիստական կառավարությունը տապալելու նպատակով: Նման հավանականությունը կանխելու համար1942 թվականի գարնանը մշակվում և անձամբ Հիտլերի կողմից հաստատվում է «Վալկիրիա» պլանը, որ նախատեսվում էր գործարկել արտակարգ իրավիճակում ներքին անկարգությունները, այդ թվում՝ զանգվածային բողոքի ցույցերը ճնշելու նպատակով:

Սեփական կուսակցությունը ֆաշիստական կուսակցության, իսկ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն Ադոլֆ Հիտլերի հետ ասոցիացնող Լուսինե Բադալյանը, զգուշացնելով իր կուռքին հնարավոր դավադրության վտանգի մասին, ըստ էության մատնում է իշխանության կողմից մշակված և հաստատված «վալկիրիա» պլանի գոյությունը:

Առաջիկայում կանխատեսվող զարգացումները հաշվի առնելով՝ նման հավանականությունը միանգամայն իրական կարող է լինել, երբ դավադրության իմիտացիոն ցուցադրություն կազմակերպվի պայմանականորեն ասած Դիմադրության շարժման մեջ ներդրված ագենտների միջոցով՝ գործող իշխանության «վալկիրիա» պլանը գործարկելու նպատակով: Սեփական կուսակցությունը ֆաշիստական ու իրենց առաջնորդին Ֆյուրեր ընկալող ու Ադոլֆ Հիտլերի հետ նույնականացնող դարչնագույն այս թայֆախմբից սպասելի է ցանկացած սադրանք՝ պրովակացիա: Ու չարժե կասկածել, որ ներկա իշխանավորները իրենց մասամբ հրապարակայնացված քաղաքական ծրագիրը կյանքի կոչելու համար պատրաստ են ամեն ինչի՝ ընդհուպ սրիկայության:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից