Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կայցելի Թեհրան. սպասվում է դեսպանատան բացում

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը հունիսի 17-ին կայցելի Թեհրան։

Ինչպես հիշեցնում են իրանական լրատվամիջոցները, սա յոթ տարվա ընթացքում սաուդյան բարձրաստիճան դիվանագետի առաջին այցը կլինի:

Հաղորդվում է նաեւ, որ Իրանի մայրաքաղաքում սպասվում է Սաուդյան Արաբիայի դեսպանատան բացումը։