Ռազմական և պաշտպանական իրադարձությունները տարածաշրջանում. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները:

Չինաստան

  • Պեկինը կդառնա նոր ծովային կոալիցիայի համակարգողը, որի մեջ կընդգրկվեն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և հենց Չինաստանը: Ավելի վաղ ԱՄԷ-ն դուրս էր եկել ԱՄՆ-ի հովանու ներքո գործող ռազմածովային կոալիցիայի կազմից:
  • Չինաստանն ու Ճապոնիան վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ վերսկսում են ավագ սպաների փոխայցելությունների պրակտիկան:
  • ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը անցյալ ամիս գաղտնի այց է կատարել Չինաստան։ ԱՄՆ նախագահի ամենավստահելի անձանցից մեկի այցը վկայում է այն բարձրագույն առաջնահերթության մասին, որ Վաշինգտոնը տալիս է Չինաստանի հետ հարաբերություններին:
  • Ճապոնիան հայտարարել է, որ ռուս-չինական համատեղ զորավարժությունների անցկացման ընթացքում Չինաստանի ռազմածովային ուժերի մի քանի նավեր ներթափանցել են Ճապոնիայի ջրային տարածքներ:
  • «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ Չինաստանն ու Կուբան գաղտնի համաձայնության են հասել կղզի պետության տարածքում չինական բանակի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոն ստեղծելու մասին, որն ունակ կլինի «գաղտնալսել» ԱՄՆ հսկայական տարածքը: Հավանան Պեկինից մի քանի միլիարդ դոլար կստանա գաղտնի օբյեկտ տեղակայելու թույլտվության համար։
  • «Politico» պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ը Կուբայի տարածքում չինական հատուկ ծառայությունների ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգերի առկայության մասին տեղյակ է դեռ 2019 թվականից: Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ ազգային անվտանգության գործակալությունը Բայդենին Կուբայի տարածքից Չինաստանի հետախուզական ակտիվության մասին տեղեկացրել է դեռ նրա նախագահության հենց սկզբում։
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր հերթին հայտարարել է, որ Չինաստանն իսկապես հետախուզական բազաներ ունի Կուբայում և դեռ 2019 թվականին իրականացրել է դրանց արդիականացումը։
  • Չինական բանակը մշակում է հականավային հրթիռների կիրառման հայեցակարգ, որոնց արձակման կայանքները քողարկված են որպես ծովային տարաներ: «Հրթիռներ կոնտեյներով» սկզբունքն արդեն իրականացվել է ռուս մասնագետների կողմից «Club-K» համալիրի շրջանակներում: Նմանատիպ համակարգի մշակումը վարում են նաև ամերիկյան զինվորականները:
  • Չինաստանը նավային բազավորման հզոր ռադիոլոկացիոն կայան է կառուցում։
  • Չինաստանի Պետական խորհուրդը և նախարարների կաբինետը նախատեսում են 2023 թվականին արհեստական ինտելեկտի մասին օրենքի նախագիծը ներկայացնել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի քննարկմանը:
  • Թայվանի ՊՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ին, որը տարբեր լրատվամիջոցների միջոցով ապատեղեկատվություն է նետում դաշտ՝ Չինաստանի արձագանքը ստուգելու համար:
  • ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը տեսակապով բանակցել է Չինաստանի իր գործընկերոջ հետ՝ քննարկել և հաստատել են, որ ռուսական կողմը կմասնակցի Չինաստանի կողմից կազմակերպված «Հյուսիսային միություն-2023» զորավարժությանը։
  • ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը նավային նավային մեծ խմբերով համատեղ զորավարժություններ են իրականացրել Չինաստանի «քթի տակ» Ռյուկյու կղզիներից հարավ-արևելք ընկած շրջանում:
  • SIPRI վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն, Չինաստանը 2023թ. հունվարի դրությամբ 12 ամսվա ընթացքում միջուկային զինանոցը 60 մարտագլխիկով ավելացրել է՝ հասցնելով մինչև 410 միավորի։

Ռուսաստան

  • ՌԴ ՀՕՊ համակարգերը օդային թիրախ են որսացել Բելգորոդին մոտենալիս։
  • ՌԴ ՊՆ-ն առաջարկում է զորահավաքի ենթակա անձանց տեղեկացնել SMS-տեղեկագրի միջոցով:
  • Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակման նպատակը ռուսական հետախուզության աշխատակիցների բնակության վայրերն են եղել։
  • Միայն հունիսի 7-ին Բելգորոդի շրջանի տարածքը գնդակոծվել է տարբեր տրամաչափի առնվազն 500 արկերի միջոցով։ Ընթանում է Շեբեկինո քաղաքի գնդակոծությունը Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
  • Չեչնիայում «Ախմատ» հատուկ ջոկատայինները ստացել են չինական արտադրության «Shaanxi Tiger 4×4» առաջին զրահամեքենաները։
  • Կուրսկի շրջանում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով շարքից հանվել է ուկրաինական «Լելեկա-100» հետախուզական անօդաչու թռչող սարքը։
  • Ռուսաստանի ՆԳՆ-ն պատրաստել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը սահմանափակելու կարգը նրանց համար, ովքեր սահմանափակումներ ունեն զինվորական հաշվառման միասնական գրանցամատյանում՝ զինկոմիսարիատ ծանուցագիր չներկայանալու պատճառով:
  • Ռուսական «Ալմազ-Անթեյ» պաշտպանական կոնցեռնը մի քանի անգամ ավելացրել է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի համար զենիթային կառավարվող հրթիռների արտադրությունը։
  • Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի շրջանը՝ «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ։ Հարվածի տակ կրկին Շեբեկինոն է։
  • ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբուլինան հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակի կհասնի 2024 թվականին։
  • ՌԴ ՊՆ-ն առաջարկում է մարտական գործողությունների վետերանի կարգավիճակ շնորհել այն զինծառայողներին, որոնք առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի հետ սահմանակից ՌԴ շրջաններում։
  • Պաշտպանության օպերատիվ ջոկատներ կձևավորվեն Պսկովի մարզի տարածքում, որը սահմանակից է Էստոնիային և Լատվիային: Ինչպես հայտնել է շրջանի նահանգապետ Միխայիլ Վեդեռնիկովը, նման ջոկատները կգործեն քաղաքապետարաններին կից և արտակարգ իրավիճակներում աջակցություն կցուցաբերեն ուժային կառույցներին:
  • Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսաստանցիների արտասահման մեկնելու սահմանափակումների մասին օրենքը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է զորակոչիկներից արտասահմանյան անձնագրերի առգրավում։
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում անմիջական շփումներ են ունեցել հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ: Կողմերի տեսակետները դեռ անհամատեղելի են, հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը։

Թուրքիա

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալությունից հետո կտրուկ փոխել է բոլոր առանցքային նախարարներին: Պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրան փոխարինել է Յաշար Գյուլերը, ով նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս պաշտոնանկ է արվել ԱԳՆ-ն գլխավորել է հետախուզության պետ Հաքան Ֆիդանը։ Փոխնախագահ է դարձել Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ջևդեթ Յըլմազը։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերը, ով այս պաշտոնում հաջորդել է գեներալ Յաշար Գյուլերին։ Նախքան ԶՈւ ԳՇ պետ նշանակվելը Ավսևերը զբաղեցնում էր թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը։
  • ԱՄՆ-ն հավանություն է տվել Հունաստանին հինգերորդ սերնդի F-35A Lightning կործանիչների վաճառքին: Աթենքը նախատեսում է ձեռք բերել մինչև 40 մարտական մեքենա, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ դիմակայության տարածաշրջանում:
  • Թուրքական 5-րդ սերնդի մարտական «KAAN»՝ նույն ինքը TF-X կործանիչի նախատիպը ներկայացվել է Թուրքիայում, որին ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախատեսվում է, որ այս ինքնաթիռները կփոխարինեն F-16 կործանիչներին և մոտ ապագայում կվաճառվի նաև այլ երկրների։
  • Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային օպերացիայի ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Բախումներում սպանվել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալ։
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում խոստացել է մեծացնել աջակցությունը Ադրբեջանի բանակին։ «Մենք էլ պատրաստ ենք հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները»,- հայտարարել է Գյուլերը։
  • Թուրքիան շարունակում է վաճառել սեփական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներն աշխարհի տարբեր երկրներին: Հայտնի է դարձել, որ Թուրքիան առաջիկայում «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ կվաճառի Քուվեյթին: Քուվեյթը դառնալու է 28-րդ երկիրը, որին մատակարարվելու են այդ ԱԹՍ-ները:

Հնդկաստան

  • Սահմանային միջադեպ Հնդկաստանի և Չինաստանի պարեկային նավակների միջև ՝ Հիմալայների վիճելի շրջանում գտնվող Պանգոնգ լճում:
  • Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Իրաքի, Պակիստանի և Հնդկաստանի հետ ռազմածովային պաշտպանական դաշինք ստեղծելու մասին:
  • Հնդկաստանն ու Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մի պայմանագրի շուրջ, որի շրջանակներում Հնդկաստանը գերմանական Thyssenkrupp ընկերությունից մոտ 5 մլրդ դոլար արժողությամբ վեց նոր սուզանավ կգնի:
  • Արաբական ծովի ջրային տարածքում առաջին անգամ տեղակայվել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի միանգամից երկու «INS Vikrant» և «INS Vikramaditya» ավիակիրներ՝ ուղեկցող նավերի հետ միասին:
  • Հնդկաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները սույն թվականի հունիսի կեսերին Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում, ինչպես սպասվում է, համաձայնագիր կստորագրեն Հնդկաստանի ռազմաօդային ուժերին 18 միավոր MQ-9 Reaper բազմանպատակային անօդաչուների մատակարարման և «Sea Guardian»-ի ծովային «MQ-9» զույգի վարձակալության երկարաձգման վերաբերյալ: Սպասվում է նաև Հնդկաստանի տարածքում General Electric ընկերության ավիացիոն շարժիչների արտադրության մասին համաձայնագրի ստորագրում:
  • Հնդկաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, որը գլխավորում է արևմտյան երկրները: «Նման ռազմական դաշինքը հարմար չէ Նյու Դելիի համար»,- հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Ս. Ջայշանկարը՝ ի պատասխան ԱՄՆ-ի կոչերի՝ Նյու Դելին ներառել «ՆԱՏՕ Պլյուսում»։
  • Հնդկաստանի ՌՕՈւ-ն ընդունել է Tata Group (Մումբայ) ազգային ընկերության արտադրության ALS-50 արգելապատնեշային զինամթերքը։
  • Հնդկաստանի զինված ուժերը Օդիշայի նահանգի Աբդուլ Քալամ կղզու հրթիռային զորավարժարանում հունիսի 21-ին ժամը 16.30-19.00-ն ընկած ժամանակահատվածում (պահուստային ամսաթիվը՝ հունիսի 22-ը) նախատեսում են հրթիռային տեխնիկայի արձակում Բենգալյան ծոց՝ մինչև 750 կմ հեռավորության վրա:
  • Հնդկաստանը կարող է մինչև 625 մլն դոլարի «Բրամոս» հրթիռներ վաճառել Վիետնամին։

Իրաք

  • Իրաքում տեղական արտադրության զրահամեքենա են ներկայացվել, որը, պարզվում է, ամերիկյան HMMWV-ի «ռեստայլինգն» է:
  • Իրաքի բանակի սպառազինության մեջ, որը ռազմաքաղաքական առումով ավելի ու ավելի է հեռանում ԱՄՆ-ից, հայտնվել են իրանական Mohajer-6 հարվածային ԱԹՍ-ները: Իրաքում նրանք ստացել են M6 անվանումը։
  • Իրաքի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հաստատել է, որ արաբական երկիրն Իրանին կվճարի իր էներգետիկ պարտքի 2,76 մլրդ դոլարը՝ ԱՄՆ իշխանությունների հետ վերջերս կնքված համաձայնագրի շրջանակներում:
  • Պարզվում է, որ Պենտագոնը շարունակում է մաքսանենգ ճանապարհով սիրիական նավթն Իրաք արտահանել Դամասկոսի կողմից չվերահսկվող սահմանային անցակետով։
  • Քրդերին թուրքական բանակի զանգվածային հարվածներից հետո Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարում է Թուրքիայի հետ զինադադարի ավարտի մասին: Սա նշանակում է, որ կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի հետ սրացման, ինչը, հավանաբար, կհանգեցնի լարվածության աճին նաև Սիրիայի հյուսիս-արևելքում:

Սիրիա

  • Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մասնագետները բացահայտել են ամերիկյան հետախուզության մասշտաբային գործողությունը։ Նախկինում անհայտ վնասակար ծրագրերի օգնությամբ վարակվել են Apple-ի մի քանի հազար Սմարթֆոններ, որոնց թվում են ոչ միայն ռուս բաժանորդները, այլև Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչություններում և դեսպանատներում գրանցված sim քարտերի սեփականատերերը, ներառյալ ՆԱՏՕ-ի և հետխորհրդային տարածքի երկրները, ինչպես նաև Իսրայելը, Սիրիան և Չինաստանը:
  • Սիրիայի Հալեպ նահանգում ռուսական ռազմական ոստիկանության ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել։ Չորս զինծառայող վիրավորվել է։
  • ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ հունիսի 12-ին Սիրիայում ուղղաթիռի անսարքության հետևանքով վնասվածքներ է ստացել 22 ամերիկացի զինվորական:
  • Իսրայելական ավիացիան այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին։
  • ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22a Raptor կործանիչները տեղափոխվել են Մերձավոր Արևելք՝ Հորդանան, Սիրիայում ռուսական ռազմական ավիացիայի ակտիվության աճի պատճառով։ «Raptor»-ների տեղակայման վայր է դարձել Հորդանանի Թագավորական ռազմաօդային ուժերի Մուվաֆակա Սալթիի բազան, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Ազրակ քաղաքի մոտակայքում:

Իսրայել

  • Լիբանանյան «Հեզբոլլահը» պատերազմի առաջին երեք օրերին 15 հազար հրթիռ է արձակելու Իսրայելի տարածքի ուղղությամբ, հայտարարել է ՑԱԽԱԼ-ի հրամանատարներից մեկը Լիբանանում հնարավոր պատերազմի վերաբերյալ։
  • Միջադեպ է տեղի ունեցել Եգիպտոսի և Իսրայելի սահմանին։ Հաղորդվում է փոխհրաձգության և վիրավորների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը մեծ ուժեր է տեղափոխում այդ հատված։ Նախնական տեղեկություններով՝ հարձակում է տեղի ունեցել իսրայելցի զինվորականների վրա։ Բախման վայրից վիրավորները տարհանվել են ուղղաթիռով։ Եգիպտոսի հետ սահմանին հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Հարձակումից հետո Եգիպտոսի հետ սահման ժամանած իսրայելական բանակի լրացուցիչ ստորաբաժանումները հայտնվել են անհայտ զինյալների գնդակոծության տակ։ Եգիպտոսի կողմից սահմանը ճեղքելու փորձ է կատարվել։
  • Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայող (տղամարդ և կին) զոհվել են Եգիպտոսի հետ սահմանին տեղի ունեցած բախման արդյունքում։
  • Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մի խումբ զինվորականներ մաքսանենգների հետապնդում են իրականացրել Իսրայելի հետ սահմանին: Գործողության ընթացքում «պատահաբար» սպանվել են երեք իսրայելցի զինծառայողներ, ևս երկուսը վիրավորվել են։
  • Իսրայելի պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացնում «Հեզբոլլահի» դեմ պատերազմի սցենարներով: Գործի են դրվել նաև «Երկաթե գմբեթ» զենիթահրթիռային համալիրները։
  • Անհայտ անձինք, ենթադրաբար տեղի բեդվինները, Իսրայելի հարավում գտնվող «Ցեելիմ» ռազմաբազայից գողացել են 5,56 մմ տրամաչափի 26 հազար փամփուշտ: Ավելի ուշ Իսրայելի հատուկ ծառայությունները ձերբակալել են ռազմակայանից զինամթերք գողանալու մեջ կասկածվող երկու անձի:
  • Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է «Ամուր ձեռք» մասշտաբային զորավարժությունները, որոնք նմանակում էին մարտական գործողություններին միանգամից մի քանի ճակատներում:
  • Իսրայելի ռազմական հետախուզության կառույցում՝ Համանում, առանձին ստորաբաժանում է ձևավորվել, որը զբաղվելու է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի սցենարների սիմուլյացիայով:
  • Իսրայելական RAFAEL ընկերությունը հայտարարել է «SkySonic» հիպերձայնային հրթիռների որսման հեռանկարային համակարգի մասին:

Կոսովո

  • Թուրքիան Կոմանդոս գումարտակ կուղարկի Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին (KFOR):
  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է Կոսովոյում 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի (Lüleburgaz) գումարտակի տեղակայման մեկնարկի մասին՝ KFOR զորախմբին աջակցելու շրջանակներում:
  • Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը (KFOR) հոկտեմբերին կանցնի Թուրքիային:
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ալբանիայի վարչապետ Կուրտիին մեղադրել է այն բանում, որ այժմ տարածաշրջանը կանգնած է պատերազմի և խաղաղության խաչմերուկում՝ Կոսովոյում լարվածության պատճառով:
  • Եվրոպայի կենտրոնում կրկին թափ է հավաքում Սերբիայի և Կոսովոյի դիմակայությունը։ Սերբիայում Կոսովոյի երեք զինված ուժայինների ձերբակալությունից հետո երկրամասի իշխանություններն արգելել են սերբական համարանիշներով ավտոմեքենաների մուտքը Կոսովոյի տարածք: Անցյալ տարի Պրիշտինայի նման քայլը գրեթե հանգեցրեց պատերազմի։

ՆԱՏՕ

  • Անկարայում Շվեդիայի նախկին դեսպան Միխայել Սախլինի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի այցը Թուրքիա բոլորովին դատարկ էր և ոչ մի արդյունք չտվեց դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցում:
  • Շվեդիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման մասին՝ նախքան դաշինքի կազմում ընդգրկվելը:
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում նախատեսում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ տանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը:
  • Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը ներգրավվա՞ծ է անցյալ տարվա սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունները պլանավորելու և իրականացնելու համար:
  • Հունիսի 12-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները, որոնք ուղղված են դաշինքի երկրների ռազմաօդային ուժերի տեղակայմանը «Air Defender 23»։ Հունիսի 12-ից 23-ը 25 երկրներից 10.000 մասնակիցներ կմասնակցեն զորավարժություններին 250 ինքնաթիռներով, այդ թվում՝ 190-ը մարտական, եվրոպական օդային տարածքում:
  • ՆԱՏՕ-ն կարող է երկարաձգել Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ տարաձայնությունների պատճառով:
  • Հավանական է, որ Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ի բոլոր Abrams տանկերի կամ այլ դաշնակից երկրների տանկերի սպասարկման կենտրոնը ամբողջ Եվրոպայում: Հայտարարել է, ՆԱՏՕ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը։

ՀԱՊԿ

  • Հունիսի 6-ից 8-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2023», «որոնում-2023», «էշելոն-2023» և «արգելապատնեշ-2023»համատեղ և հատուկ զորավարժությունների կազմակերպման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:
  • ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հաստատել է «Վարձկան» հակաահաբեկչական գործողության մասին դրույթը։