Պետպարտքը կազմում է 10,6 մլրդ դոլար. ֆիննախարար

Հայաստանի պետական պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար կամ 4 տրլն 186 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2022թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 12-ին ասել է ֆիննախարար Վահե Հովհաննիսյանը։

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին, որը նախատեսվում էր 58,4 տոկոսի մակարդակին, իջել է 46,7 տոկոսի։ «Եվ եթե մենք չեզոքացնենք դրամի արժեզրկման գործոնը, մեր պարտքը կկազմի մոտ 53 տոկոս»,- նշել է Հովհաննիսյանը։