Լեհաստանում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման շարժում կձևավորվի. քաղաքագետ Սիկուլսկի

Լեհական հակապատերազմական շարժման հիմնադիր, քաղաքագետ Լեշեկ Սիկուլսկին հայտարարել է, որ երկրում կձևավորվի քաղաքական միավորում, որը հանդես կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»– ն:

«Մենք որոշում ենք կայացրել Լեհական հակապատերազմական շարժում հետ ստեղծել քաղաքական կազմավորում, որը բաց կլինի, և առանց գլուխը ավազի մեջ թաքցնելու՝ ձգտելու է բարեկամական հարաբերություններ հաստատել մեր խոշորագույն հարևանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Առաջին միջոցառումները տեղի կունենան արդեն աշնանը», – «Թվիթերում» գրել է Սիկուլսկին։

Նա հավելել է, որ իրեն համախոհների հետ հաջողվել է երկրում պաշտոնապես գրանցել Լեհական հակապատերազմական շարժումը: