ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում իրավիճակը ճգնաժամային է. Փաշինյանը՝ Պուտինին

Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճգնաժամային է՝ կապված Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հետ։ Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։  Ցավոք սրտի, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ, մի քանի ամիս է՝ գազ ու լույս չկա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները սահմանափակ քանակությամբ սնունդ են հասցնում Լեռնային Ղարաբաղ․ «Ընդհանրապես այնտեղ հումանիտար ճգնաժամը շարունակվում է»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում