Ալեն Սիմոնյանը մեկնել է Լոնդոն

Աշխատանքային այցով հունիսի 6-ին Լոնդոն է մեկնել Ազգային ժողովի

նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Այցը կտևի մինչև հունիսի 9-ը:

13 հոգանոց պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը: