Այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ ժապավեն կտրելիս Ավինյանն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է (տեսանյութ)

Գործակարգավարական նիստերի անցկացման ֆորմատը քաղաքապետարանի ներքին որոշումն է, մենք այնպես ենք աշխատանքը բաշխել, որ մեզ հարմար լինի: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ քաղաքապետարանում գործակարգավարական նիստերը վարում է Տիգրան Ավինյանը, իսկ այ՝ բյուջեն ներկայացնելու համար եկել է ինքը:

Հարցին՝ «այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր փիառվելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին՝ ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է», Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Ավինյանը 2018-2022 թվականներին եղել է փոխվարչապետ, սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքը, մասնավորապես, նաև ֆինանսական ոլորտի հետ կապված: Մենք կառավարություն դիմել ենք տարբեր հարցերով, և այդ աշխատանքը պարոն Ավինյանը կարող է անել շատ արդյունավետ, նա այդ աշխատանքն արել է շատ արդյունավետ, կան հստակ արդյունքներ արդեն: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց ինքը ներկա լինի կառավարության նիստերին»:

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում