Ղրղզստանում ձերբակալել են հեղաշրջում նախապատրաստելու մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, որոնք կասկածվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ «ՌՒԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունում։
«Ձերբակալվել են այն անձինք, որոնք ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով հետագայում բռնությամբ զավթել իշխանությունը»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։ Երկուշաբթի օրը նրանցից ավելի քան 30-ը ձերբակալվել են և արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել։
Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների։